Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 մայիսի 2017 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱԱՍԻՆ

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մ. Վարագյանս, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1 հոդվածի կարգով, <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ ենթակետով սահմանված իմ լիազորությունների շրջանակում 2017թ.-ի մայիսի 5-ին դռնբաց վարույթի ընթացքում, քննելով Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից ներկայացված եզրակացությունը, համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետ Վ. Գրիգորյանի կողմից կազմված ՍամվելՂուլուջօղլյանի կողմից օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը.

Պարզեցի

         2017թ.-ի ապրիլի 7-ին Ոստիկանության համապատասխան աշխատակիցների կողմից բացահայտվել և տեղում արձանագրվել է, որ քաղաքացի Սամվել Ղուլուջօղլյանը ք. Արթիկ Շիրակացի փողոց 2/1 հասցեում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում առանց շին. թույլտվության ինքնակամ շինարարական աշխատանքներ է իրականացրել, այսինքն կատարել է վարչական իրավախախտում, որը նախատեսված է ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությամբ:

2017թ.-ի մայիսի 5-ին նշանակված վարչական վարույթը լրացուցիչ տեղեկություններ ու փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտությունից ելնելով` Արթիկ համայնքի ղեկավարի 05.05.2017թ. <<Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի ժամկետը երկարաձգելու մասին>> թիվ 130-Ա որոշմամբ երկարաձգվել էր 10 օրով, որը վերսկսվեց 2017թ. մայիսի 15-ին, որի մասին պատշաճ ծանուցվել էին կողմերը:

         Ծանուցագրի պատճենը կցվում է.

         Քաղաքացի Սամվել Ղուլուջօղլյանն ստացել է Ոստիկանության եզրակացությունը և արձանագրությունը, գրավոր առարկություններ չի ներկայացրել,սակայն վարույթի ընթացքում հայտնել է, որ զղջացել է իր կատարածի համար, իր միջոցներով տարածքը բերել է նախկին տեսքին, դիմել է համայնքապետարան շին. թույտվություն ստանալու համար: Խնդրել է իր նկատմամբ չկիրառել վարչական տուգանք, քանի որ գտնվում է նյութական ծանր վիճակում:

                   Ի նկատի ունենալով վերոգրյալն ամբողջությամբ հաստատված եմ համարում, որ Սամվել Ղուլուջօղլյանը թույլ է տվել վարչական իրավախախտում, որը նախատեսված է օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերությամբ:

Միաժամանակ նկատի ունենալով Ս. Ղուլուջօղլյանի կողմից զղջալը, կատարված ապօրինի շինարարության հետևանքները կամովին վերացնելը, որպիսի պայմաններում վարչական իրավախախտումը կորցրել է իր նշանակությունը, շին. թույլտվություն ստանալու համար դիմում է ներկայացրել ինչպես նաև գտնվում է նյութական ծանր պայմաններում, ղեկավարվելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենքի 282,283 հոդվածներով

 

         

Որոշում եմ

1.     Քաղաքացի Սամվել Վանիչկայի Ղուլուջօղլյանին հայտարարել բանավոր դիտողություն և գործի վարույթը կարճել:

2.    Որոշման օրինակը երեք օրվա ընթացքում ուղարկել Սամվել Ղուլուջօղլյանին:

 

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ս. Ղուլուջօղլյանին պատշաճ իրազեկելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner