Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 մարտի 2020 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 01 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2017Թ-ԻՆ ՏՐՎԱԾ N17/17 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2017Թ-ԻՆ ՏՐՎԱԾ N17/18 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2017Թ-ԻՆ ՏՐՎԱԾ N17/06 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկի համայնքի ղեկավարի կողմից 01 սեպտեմբերի 2017 թվականին կառուցապատող Արմեն Չթեյանին   տրվել է Գրիգոր Նարեկացի փողոց 3/8 հասցեում գտնվող հողամասում կառուցված տնտեսական շինության N17/17 նախագծման թույտվությունը: Այնուհետև 16 հոկտեմբերի 2017 թվականին  տրվել է  N 17/18 շինարարության թույտվությունը և 15 դեկտեմբերի 2017 թվականին  N17/06  ավարտական ակտը:

Համայնքապետարանի կողմից  տրված վերոնշյալ ակտերում օբյեկտի անվանումը նշվել է <տնտեսական շինություն> սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 29 հունիսի 2017թվականի N 757-Ն որոշման պահանջներին համապատասխան չի հստակեցվել <տնտեսական շինություն> անվանումով գույքի գործառնական  նշանակությունը: Պարզվել է նաև, որ գրանցման ներկայացված գույքի փաստաթղթերի միջև առկա է անհամապատասխանություններ: Հետագայում վերը նշված անշարժ գույքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է: 

   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի                 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, 37-րդ հոդվածի 1-ին  մասով և հիմք ընդունելով Արթիկ համայնքի բնակիչԱրմեն Չթեյանի 01 հուլիսի 2019թ-ի N 1603 դիմումը:

                                                                               ՈՐՈՇՈՒՄԵՄ`

1.Ուժը կորցրած ճանաչել Արթիկ համայնքի ղեկավարի 12 հուլիսի 2019 թվականի << Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից 2017թվականի դեկտեմբերի 15-ին տրված N17/06 ավարտական ակտում փոփոխություն կատարելու մասին>>  N 258-Ա որոշումը:

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից 01 սեպտեմբերի 2017 թվականին տրված N17/17 նախագծման թույտվության 1-ին տողում նշված <տնտեսական շինության> բառերը փոփոխել <օժանդակ շինության՝մառան> բառերով: Այնուհետև 16 հոկտեմբերի 2017 թվականին տրված N17/18 շինարարության թույտվության 3-րդ տողում  նշված <տնտեսական շինություն> բառերը փոփոխել <օժանդակ շինություն՝մառան> բառերով և 15 դեկտեմբերի 2017 թվականին   տրված N 17/06 ավարտական ակտի 2-րդ տողում նշված <տնտեսական շինության> բառերը փոփոխել <օժանդակ շինության՝մառան> բառերով, իսկ 4-րդ կետի 2-րդ տողում գրված <տնտեսական շինություն> բառերը փոփոխել <օժանդակ շինություն> բառերով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner