Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 42-րդ և 43-րդ կետերով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող 08-002-0067- կադաստրային ծածկագրով 0,001775 հա մակերեսով հողատարածքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Մռավյան փողոց 2/2հասցեն: