Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 216
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 74-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԵՅՐԱՆ ՂՌԱԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԽՈՒՄԲ ՈՒՆԵՑՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԱՆՕԹԵՎԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ քաղաքի բնակիչ Արմեն Ժորայի Մկրտչյանը դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Ազատի Սարգսյանին՝ բնակարան ստանալու համար:

Ուսումնասիրությունից պարզվել է, որ ազատամարտիկ Արմեն Ժորայի Մկրտչյանը մշտապես բնակվել է վարձակալած բնակարանում: Առկա է նաև անշարժ գույքի կադաստրի կողմից տրված 20 հունվարի 2015թվականի  N ԿԽ-2/188 գրությունը այն մասին, որ քաղաքացի Արմեն Ժորայի Մկրտչյանի (ծնված 19 մայիսի 1975թվականի անձնագիր AK 0497209) անվամբ Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ:

Հիմք ընդունելով վերը նշված փաստական հանգամանքները, գտնում ենք, որ քաղաքացի՝ արցախյան պատերազմի մասնակից, հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող ազատամարտիկ  Արմեն Ժորայի Մկրտչյանին պետք է վերցնել հածվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի հունիսի 9-ի <<Անհատույց պետական ֆինանսական աջակցություն  տրամադրելու մասին>> 947-ն որոշմամբ սահմանված <<զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական աջակցություն տրամադրելու>> կարգի համաձայն հաստատված ցուցակում:

 

     Հաշվի առնելով վերոգրյալը, Արթիկ համայնքի ավագանին 

                                                                  ՈՐՈՇՈՒՄ  Է`

          Արցախյան պատերազմի մասնակից, հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող ազատամարտիկ Արմեն Ժորայի Մկրտչյանին ճանաչել որպես անօթևան:

 

Նիստին ներկա ավագանու անդամներ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner