Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 հոկտեմբերի 2021 թ.

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 07 ՄԱՅԻՍԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ N 115-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ 17/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՅԻԿ ՀՐԱՉԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արայիկ Հրաչի Հարությունյանի(ծնված 24 մայիսի 1959  թվական) 22 սեպտեմբերի 2021  թվականի  թիվ 2365 դիմումը: 

       Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Արթիկ քաղաքի Սպանդարյան 17, Սպանդարյան 17ա հասցեում 08-002-0125-0029 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0.0600հա, որից 0,0300հա մակերեսով հողամասը  Արայիկ Հրաչի Հարությունյանիըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող   0,0300հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

        Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 25 մարտի  2021 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր սեղանամատյան 519/ և Արայիկ Հրաչի Հարությունյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության   օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով                                                                                                   

                                                                                                                ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

      1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 07 մայիսի 2021 թվականի <<Արթիկ համայնքի  Սպանդարյան փողոց 17/1  հասցեի  բնակելի  տանը  կից  հողամասի  և  շենք-շինությունների  նկատմամբ  Արայիկ Հրաչի Հարությունյանի  գույքային իրավունքները  վերականգնելու մասին>>  N  115-Ա որոշումը:

    2.Արթիկ համայնքի Սպանդարյան 17, Սպանդարյան 17 ա հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Սպանդարյան 17/1 հասցեն:         

    3.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  Սպանդարյան 17/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արայիկ Հրաչի Հարությունյանիհողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ  ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0300հա մակերեսով հողամասին կից 0,0300հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,0600հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ: 

   4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի վրա:

   6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner