Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող Հակոբյան փողոց թիվ 32/6 հասցեում գտնվող գրասենյակային շինությունից 49,57 քմ. մակերեսով առանձնացվող տարածքը 6 ամիս ժամկետով վարձակալության իրավունքով, մասնագիտական ծառայություններ մատուցելու նպատակով տրամադրելՎլադիմիր Գրիգորյանին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող Հակոբյան փողոց թիվ 32/6 հասցեում գտնվող գրասենյակային շինությունից 49,57 քմ. մակերեսով առանձնացվող տարածքը /սեփականության վկայական 2540942 տրված 26 հոկտեմբերի 2011թվական/ 6 ամիս ժամկետով վարձակալության իրավունքով Վլադիմիր Գրիգորյանին տրամադրելուառաջարկությանը:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված գրասենյակային շինության վարձակալության տարեկան վարձավճարի չափ սահմանել՝ 50000,00 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 10 անդամներ՝ |