Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հուլիսի 2018 թ.

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՍՅԱՆ ՓՈՂՈՑ 13 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՂՎԱՆ ՖԵՐԻԿԻ ՀԱՋԱԹՅԱՆԻՆ 1/2 ԵՎ ՎԱՌԼԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՋԱԹՅԱՆԻՆ 1/2 ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ N 315-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ Աղվան Ֆերիկի Հաջաթյանի  (ծնված 10 փետրվարի 1964 թվականի) 04 հուլիսի 2018 թվականի թիվ 1497 դիմումը:

          Արթիկ համայնքի Շահումյան փողոց 116 հասցեում գտնվող 08-002-0061-  կադաստրային ծածկագրով հողամասի  մակերեսը  փաստացի  կազմում է 900.0քմ, որից 600,0քմ մակերեսով հողամասը Աղվան Ֆերիկի Հաջաթյանի (ծնված 10 փետրվարի 1964 թվականի)  1/2 և Վառլամ Հովհաննեսի Հաջաթյանի 1/2  (ծնված 30 հոկտեմբերի 1984 թվականի) ըստ օրենքի ժառանգության իրավունքի  վկայագրով  ձեռք բերած հողամասն է: Ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 300,0քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

       Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրված 22 հունիսի 2018 թվականի սեղանամատյան N 1701 և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրված 22 հունիսի 2018 թվականի սեղանամատյան N 1702) Աղվան Ֆերիկի Հաջաթյանի 1/2 և Վառլամ Հովհաննեսի Հաջաթյանի 1/2  բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, նորմատիվ իրավական ակտերի մասին  Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով          

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`    

  1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2016 թվականի  սեպտեմբերի 22-ի  << Արթիկ  համայնքի  Կասյան  փոցոց  13հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք- շինությունների նկատմամբ Աղվան Ֆերիկի Հաջաթյանի 1/2 և Վառլամ Հովհաննեսի Հաջաթյանի 1/2 գույքային իրավունքները վերականգնելու մասին >> N 315-Ա որոշումը:

  2.Արթիկ քաղաքի Շահումյան փողոց 116 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել  հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Կասյան փողոց 13:         

  3.Վերականգնել Կասյան փողոց 13 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ  Աղվան Ֆերիկի Հաջաթյանի 1/2 և Վառլամ Հովհաննեսի Հաջաթյանի 1/2 հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված 600,0քմ մակերեսով հողամասին կից 300,0քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 900,0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող մինչև 2001 թվականը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:        

   4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկի համայնքապետի կողմից հաստատված հատակագծով:

   5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ  տնտեսության բաժնի պետ՝Ս.Տեր-Կարապետյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner