Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման 34-րդ,34.2կետերով, 35-րդ կետի դ)ենթակետով, 35.1 կետով, հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Սամվելի Բզնունու 25 հունվարի 2021թվականի N 130դիմումը և 07 հոկտեմբերի 2021 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը /N 07102021-08-0013/
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արթիկ համայնքի Գ.Լուսավորիչփողոց 29/2 հասցեում գտնվող՝ քաղաքացի Գագիկ Սամվելի Բզնունու /անձնագիր AR 0616247, տրված 07 մարտի 2018 թվականին/ կողմից կառուցված 28,93քմ արտաքին մակերեսով համայնքապատկան ավտոտնակ-խորդանոցը (անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական N 07102021-08-0013) և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 45,1քմ մակերեսով համայնքապատկան հողամասը ուղղակի վաճառքով վաճառել Գագիկ Սամվելի Բզնունուն:
2.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվեհամարին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 35-րդ կետի դ/ ենթակետերով սահմանված 31823(երեսունմեկ հազար ութ հարյուր քսան երեք) Հայաստանի Հանրապետության դրամ՝ շինության վաճառքի վճարը և Արթիկ համայնքի բյուջեի 900205101307 հաշվեհամարին 36531 (երեսունվեց հազար հինգ հարյուր երեսուն մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ հողի վաճառքի վճարը:
3.Քաղաքապետարանի հետ կնքել կառույցի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի օտարման պայմանագիր և պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարել քաղաքացու հաշվին: