Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի (դրույթներով) 1-ին կետով (և 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով), <<Քաղաքաշինությանմասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 14.3 հոդվածի 5-րդ, 9-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 2-րդ, 3-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի 1731-ն որոշմամբ հաստատված Արթիկ քաղաքային համայնքի(բնակավայրի) գլխավոր հատակագիծը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 08-ի N 1087-ն որոշման մեջ հողերի նպատակային և գործառնական նշանակությունների անհամապատասխանությունների դեպքում գերակա ճանաչել գլխավոր հատակագծի դրույթները և հողերի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել գլխավոր հատակագծի պահանջներին: |