Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 277
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



20 սեպտեմբերի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱԿՈԲՅԱՆ ՓՈՂՈՑ 23/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԻՏԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել  Ռիտա Վոլոդյայի Գրիգորյանի(ծնված 09 նոյեմբերի 1960 թվական) 16 սեպտեմբերի 2019 թվականի N 2351 դիմումը:

    Արթիկ քաղաքի Հակոբյանփողոց 12 հասցեում գտնվող 08-002-0130- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է  665,6քմ, որը ընդանուր օգտագործման է Ալբերտ Թևանյանի հետ, որից    225,0քմ մակերեսով հողամասը Ռիտա Վոլոդյայի Գրիգորյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող  107,8քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

   Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 05 օգոստոսի 2019 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր գրանցամատյան 2656/ Ռիտա Վոլոդյայի Գրիգորյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով

                                                                                                                      ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 

     1.Արթիկ քաղաքի փողոց 12 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել  հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Հակոբյան փողոց 23/1:         

     2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  Հակոբյան փողոց 23/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ  Ռիտա Վոլոդյայի Գրիգորյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված 225,0քմ մակերեսով հողամասին կից   107,8քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 665,6քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որը ընդանուր օգտագործման է Ալբերտ Թևանյանի հետ:       

    3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

    4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի պետ` Ս.Տեր-Կարապետյանի վրա:

    5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner