Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> 912-ն որոշուման 27-րդ կետով, հաշվի առնելովՍուսաննա Ռազմիկի Դավայանի 29 մայիսի 2019 թվականի N 1310 դիմումն ու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30 օգոստոսի 2017 թվականի N30082017-08-0019 վկայականը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արթիկ համայնքի Անկախության փողոց 40շենք թիվ 17 հասցեում գտնվող քաղաքացի Սուսաննա ՌազմիկիԴավայանին (նույնականացման քարտ 002465904,տրված 14.05.2014թ.028-ից) և Սպարտակ Ալբերտի Բաղեյանին (նույնականացման քարտ 000288035, տրված 30.10.2012թ.001-ից) սեփականության իրավունքով պատկանող 08-002-0161-0011-001-017 ծածկագրով բնակարանում թվով՝2/երկու/ինքնկամ փակված դռները և 1/մեկ/ ինքնակամ ձևափոխված պատուհանը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Դրանք կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտի իրավունք:
3.Սահմանել, որ սեփականատերը
ա) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի <<բ>> ենթակետով սահմանված 3300(երեք հազար երեքհարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:
բ) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն պատշաճ կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: