Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 30 ՄԱՅԻՍԻ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ N 07 ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկի համայնքապետարանը կառուցապատող Փառանձեմ Պողոսյանին 30 մայիսի 2018թվականին  տրվել է N 18/07 նախագծման թույտվությունը   համայնքի Տուֆագործների փողոց 18/8-18/9 հասցեում գտնվող հողամասում (ծածկագիր 08-002-0160-0080) կառուցված երկհարկանի բնակելի տան ձեղնահարկ կառուցելու նախագիծ մշակելու համար: Հիմնվելով գործող քաղաքաշինական նորմերի վրա <<ՀՈՎ-ԼԵՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից  մշակվել է համապատասխան նախագիծ: Պարզվել է, որ համայնքապետարանի կողմից  30 մայիսի 2018թվականին  տրված   նախագծման թույտվության նախագծային պահանջները բաժնի 9.3 կետում սխալմամբ  նշվել է 0 ական նիշից 3.0մ, 9.4  կետում սխալմամբ  նշվել է 0.25, 9.5 կետում սխալմամբ  նշվել է 0.20%,9.6 կետում սխալմամբ  նշվել է 50%:  

  Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի 34-րդ հոդվածի 1-ին 2-րդ և 3-րդ մասի դրույթներով  և հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի N05092017-08-0021 վկայականը, տրված 5 սեպտեմբերի 2017 թվականին.

ՈՐՈՇՈՒՄԵՄ`

            Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից 30 մայիսի  2018թվականին տրված N 18/07  նախագծման թույտվության նախագծային պահանջները բաժնի  9.3 կետում սխալմամբ   նշված՝  0 ական նիշից 3.0մ-ը  փոփոխել 3.0մ-ով, 9.4  կետում սխալմամբ  նշված 0.25, 9.5 կետում սխալմամբ  նշված 0.20% և 9.6 կետում սխալմամբ նշված 50% գրառումները փոփոխել << - >> կետադրական նշանով:                         


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner