Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

               Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 19-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

      1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի  ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վարձավճարների զեղչեր կիրառել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներին.

1) 100 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`

ա. երկկողմանի ծնողազուրկ  երեխաները

2) 50 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`

ա.  I  և  II  կարգի հաշմանդամության խումբ ունեցող  ծնողների երեխաները

գ. միակողմանի ծնողազուրկ  երեխաները

դ. երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները

ե. Ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքների երեխաները՝  համայնքի ղեկավարի որոշմամբ

     2. Զեղչերի կիրառման պատասխանատվությունը դնել տվյալ հիմնարկի տնօրենի վրա:

     3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:            

      Նիստին ներկա ավագանու անդամներ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner