Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 322
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 մայիսի 2017 թ.

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՂԱՆԻԿ ԿՈԼՅԱՅԻ ԱԼՈՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ) ՍՏԱՆԱԼՈՒ 09.03.2017Թ. ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի բնակիչ Աղանիկ Ալոյանը Բաղրամյան փողոցի 10/11 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող 810քմ մակերեսով հողամասում մանկական սրճարան, խանութ և ատրակցիոն խաղերի հրապարակ կառուցելու նպատակով հայտ է ներկայացրել համայնքապետարան նախագծման  թույլտվություն ստանալու համար: Հայտատուն ցանկություն ունի կառուցելու 280քմ մակերեսով երկհարկանի շինություն:

         Սակայն գործող ՀՀ շինարարական նորմերի` գյուղական և քաղաքային բնակավայրերի կառուցապատման և հատակագծման 30-01-2014 նորմերի 193-րդ կետի պահանջներով հաճախորդների սպասարկման, ատրակցիոնների  և զբոսայգու շահագործման համար նախատեսված կառույցների ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի այգու մակերեսի  7%-ի սահմանը:

 

         Նշված շին. նորմերի պահանջից ելնելով և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով

                                                                                                                                     ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

 

  1. Մերժել Արթիկ համայնքի բնակիչ Աղանիկ Ալոյանի հայտը` 280քմ մակերեսով շինություն կառուցելու նախագծման թույլտվություն ստանալու համար:
  2. Առաջարկել Աղանիկ Ալոյանին ներկայացնել նոր հայտ` նշված նորմաների պահանջներին համապատասխան:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner