Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 273
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 մայիսի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 38/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺՈՒԼԵՏԱ ԿԱՐԱՊԵՏԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ժուլետա Կարապետի Մուրադյանի(ծնված 16 դեկտեմբերի 1948 թվական) 10 մայիսի 2019 թվականի N 1109  դիմումը:

    Արթիկ քաղաքի Նիզամուփողոց 18 հասցեում գտնվող 08-002-0164-  կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 900,0քմ, որից 600,0քմ մակերեսով հողամասը Ժուլետա Կարապետի Մուրադյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: Ըստ կտակի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 300,0քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

   Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 05 սեպտեմբերի 2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր սեղանամատյան 2382 և 10 մայիսի 2019 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր սեղանամատյան 1491/ Ժուլետա Կարապետի Մուրադյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով                      

                                                                               ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 

     1.Արթիկ քաղաքի Նիզամու փողոց 18 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել  հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Բաբաջանյան փողոց 38/1:         

     2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Բաբաջանյան փողոց 38/1հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ ըստ կտակի ժառանգության իրավունքով ձեռք բերված 600,0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Ժուլետա Կարապետի Մուրադյանի սեփականության իրավունքը:

    3. Ժուլետա Կարապետի Մուրադյանին պատկանող բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հողամասին կից ավել օգտագոչծվող 300,0 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ ճանաչել Ժուլետա Կարապետի Մուրադյանի սեփականության իրավունքը:

     4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

      5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի պետի ժ/պ` Գագիկ Քարտաշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner