Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի <<Քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշումով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Արթիկի քաղաքապետի 10.06.2002 թ-ի թիվ 413 որոշմամբ թիվ 70839 զինվորական մասի զինծառայող Վարշամ Հովհաննեսի Պոլոյանին հատկացված Իսահակյան փողոցի թիվ 19 բնակելի շենքի թիվ 5 բնակարանին տրամադրել հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ Արթիկ համայնք Իսահակյան փողոց 19 շենք բնակարան 29: