Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2019 թ.

ԼԵՆԱ ՌՈԲԵՐՏԻ ՌԱՓՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 28 ՄԱՐՏԻ 2019ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 111-Ա ՈՐՈՇՈԻՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՂեկավարվելովՀայաստանի Հանրապետության՝ <<Նորմատիվ ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին  կետով,<<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի     1-ին կետով  և  Հայաստանի Հանրապետության կառավարության 17 սեպտեմբեր 2009 թվականի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին հավելվածի 7–րդ և 8–րդ կետերով,հիմք ընդունելով Լենա Ռոբերտի Ռափյանի 24 հունվարի 2019թվականի N134 դիմումը և անշարժ գույքի սեփականության իրավունքի  (N28122017-08-0034)  վկայականը, տրված 28 դեկտեմբեի 2017թվականին       

                                                                       ՈՐՈՇՈՒՄԵՄ`                                                                                                                                                                                 

   1.Ուժը կորցրած ճանաչել Արթիկ համայնքի ղեկավարի 28 մարտի 2019 թվականի <<Լենա Ռոբերտի Ռափյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք հողատեսքը ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու եվ Արթիկ համայնքի ղեկավարի 25 փետրվարի 2019թվականի թիվ 62-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>>  N 111-Ա որոշումը:                                                                                                                                                           

   2.Լենա Ռոբերտի Ռափյանինպատկանող 28 դեկտեմբերի 2017թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով (N28122017-08-0034) փաստագրված  Հայաստանի Հանրապետության Շիրակի  մարզ  Արթիկ համայնքում գտնվող Ապարան-Հրազդան հողակադաստրային շրջանցման գոտում գտնվող անջրդի, IV-րդ կարգի, 0,57351հա մակերեսով արոտավայրերի գործառնական  նշանակության ցածրարժեք հողատեսքը  փոփոխել ավելի բարձրարժեք՝ IV կարգի ջրովի, բազմամյա տնկարկներ (պտղատու այգի), հողատեսքի:

  3.Կատարված փոփոխությունը արտացոլել  համայնքի տարեկան ընթացիկ հաշվառման հողային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner