Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 օգոստոսի 2017 թ.

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԿԱՐԱՊԵՏ ԳԱՐԻԿԻ ԱՓՈՅԱՆԻՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանս, ուսումնասիրելով համայնքի բնակիչ Կարապետ Գարիկի Ափոյանի դիմումն իր անչափահաս եղբոր՝ Կարեն Գարիկի Ափոյանի նկատմամբ հոգաբարձու նշանակելու մասին

ՊԱՐԶԵՑԻ՝

Կարեն Գարիկի Ափոյանը /ծնված 18. 04. 2001թ./ ծնողների մահվանից հետո մնացել է առանց ծնողական խնամքի: Նա բնակվում է իր եղբոր և հարսի հետ Արթիկ համայնքի Գորկու փողոց 4 հասցեում: Կարապետ Գարիկի Ափոյանը չափահաս, գործունակ անձնավորություն է, շրջապատի և իրեն ճանաչողների կողմից բնութագրվում է դրականորեն: Նա կարող է պաշտպանել իր անչափահաս եղբոր՝ Կարենի իրավունքներն ու շահերը տարբեր ատյաններում և զբաղվել նրա ապրուստի,  դաստիարակության ու կրթության հարցերով:

ԿարենԳարիկիԱփոյանըտվելէ գրավոր համաձայնությունայնմասին, որ իր եղբայրը՝ Կարեն Գարիկի Ափոյանը, իր նկատմամբ ճանաչվի հոգաբարձու:

 

 Ելնելով անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց խնամքի, ուսման ու դաստիարակության շահերից, նրանց  անունից և ի շահ նրանց գործարքներ կնքելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33, 34, 35, 36, 37 հոդվածներով, ընտանեկան օրենսգրքի 134,135 հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետով,  «Խնամակալության և հոգաբարձության մարմինների» կանոնադրության 3-րդ բաժնի 13-րդ մասի 1-ին բ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության  հանձնաժողովի  դրական  եզրակացությունը՝

    ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.     ԿարենԳարիկիԱփոյանի /ծնված 18. 04. 2001թ./ նկատմամբ սահմանել հոգաբարձություն:

2.    Հոգաբարձու նշանակել նրա եղբայր Կարապետ Գարիկի Ափոյանին:   

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner