Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել նիստի հետևյալ օրակարգը
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեի 2-րդ եռամսյակի կատարման վերաբերյալ հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:
/զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պռոշյան և Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի հիմնանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգը հրատապ ճանաչելու և գնման ընթացակարգի աշխատանքների կազմակերպմանը համաձայնություն տալու մասին:
/զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակայինև /կամ գործառնական նշանակության փոխոխությունը հաստատելու մասին: /զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
/զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
1. Հայաստանի հանրապետության շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 18 հունիսի 2021 թվականի թիվ 48-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:
/զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 9 անդամներ՝
|