Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 227
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 նոյեմբերի 2021 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԿՈՒ ՓՈՂՈՑ 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԱՎԻԹ ԱՐՏԱՇԵՍԻ ԱՓՈՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱՆՆԱ ՄՈՒՇԵՂԻ ԲԶՆՈՒՆՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման  8-րդ,10-րդ, 11-րդ կետերով և 13-րդ կետի  <<ա>> ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնքի բնակիչ Դավիթ Արտաշեսի Ափոյանին(ծնված 17դեկտեմբերի 1986 թվականին) և Լիաննա Մուշեղի Բզնունուն (ծնված 19  դեկտեմբերի 1985թվականին) 01նոյեմբերի 2021 թվականի N 2813 դիմումը և  23 հունվարի 2018 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով N 23012018-08-0020 վկայականը,                                                                      

                                                                           ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.Արթիկ համայնքի Գորկուփողոց 9հասցեում գտնվող քաղաքացի Դավիթ Արտաշեսի Ափոյանին և Լիաննա Մուշեղի Բզնունուն սեփականության իրավունքով պատկանող 08-002-0040-0075 կադաստրային ծածկագրով սեփական հողատարածքում ինքնակամ կառուցված 113,22քմ մակերեսով խանութը և 34,1 քմ մակերեսով օժանդան շինությունը ճանաչել օրինական:

2.Ընդունել ի գիտություն, որ

   1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ 

     վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

   2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Սահմանել, որ սեփականատերը

    1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին  պետք է վճարի 513000(հինգ հարյուր տասներեք հազար) Հայաստանի Հանրապետության    դրամ օրինականացման վճարը: 

    2)իր  միջոցների  հաշվին  պետք  է  վճարի  կառույցի  գույքային  իրավունքների  պետական գրանցման  հետ  կապված վճարներն  ու  տուրքերը:

4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու  դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԱՋԱՄՕՂԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner