Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2019թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 253
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Խորհրդակցություն N 14
 
Համար 14Ամսաթիվ 12/05/2014 09:30
Վարող ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՎայրՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 14
Բովանդակություն *

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 14

ՀայաստանիՀանրապետությանԱրթիկի քաղաքապետի մոտ

օպերատիվհարցերովխորհրդակցության

 

12.05.2014թ. կայացավԱրթիկհամայնքի` օպերատիվհարցերովխորհրդակցությունը` նախագահությամբքաղաքապետԱ.Աբրահամյանի:

 

Օրակարգ`

1. Նախորդնիստինտրվածհանձնարարականներիկատարման և ընթացիկաշխատանքայինհարցերիմասին:

            2. Քաղաքում սեզոնային բարեկարգման աշխատանքների մասին.

            3. Փոսալցումների աշխատանքների կազմակերպման ընթացակարգային հարցերի մասին.

            4. Խմելուջրագծերիվերանորոգման աշխատանքներին քաղաքապետարանի մասնակցության  մասին.

            5. Մայիսյան տոներին նվիրված միջոցառումների մասին.

            6. ՀՈԱԿ-ների հետ կապված` քաղաքապետարանին վերաբերող առանձին գործառույթների իրականացման մասին.

           

1-ինհարցիվերաբերյալ`

Քաղաքապետնանդրադարձավնախորդնիստինտրվածհանձնարարականներիկատարմանը:    

Մանսավորապես`

1.1 Քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց Քաղաքային տնտեսության բաժնի  գործավարությունը Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով չիրականացնելու կապակցությամբ և հանձնարարեց Ա.Խաչատրյանին կարգավորել աշխատանքները սեղմ ժամկետում կամ ներկայացնել աշխատանքների ձախողման պատճառները:

1.2 Քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխանցման ենթակա առանձին գործառույթների ցանկի անպատրաստության վերաբերյալ և հանձնարարեց Ա.Կնյազյանին քաղաքապետարանից տրվող տեղեկանքների վերաբերյալ դիմումներն այսուհետ վերահասցեավորել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:

2-րդհարցիվերաբերյալ`

Քաղաքապետը տեղեկացավ քաղաքում սեզոնային բարեկարգման աշխատանքների ընթացքի, դրանցում քաղաքում գործող պետական, համայնքային և մասնավոր կազմակերպությունների մասնակցության, կանաչապատման աշխատանքների, մասնավորոպես`   սիզամարգերի և նոր տնկիների խնամքի աշխատանքների  վերաբերյալ:

Գ.Ղուլիջօղլյանը տեղեկացրեց, որ խոշոր ծավալի աղբը քաղաքից հեռացվել է, մնացել է հեռացնել ավելի փոքր ծավալի աղբի կուտակումները, որոնց տեղերը հաշվառված են: Այս աշխատանքները կկատարվեն առաջիկա 2 օրում: Նա նշեց նաև, որ համայնքային ոչ առևտրային բոլոր կազմակերպությունները, դպրոցները և «Վակուումային էլեկտրովառարանների գործարան»  ԲԲԸ-ը կազմակերպել և անցկացրել են շաբաթօրյակներ:  Գ.Ղուլիջօղլյանը տեղեկություն չուներ միայն քաղաքային մարզադաշտի տարածքում շաբաթօրյակի անցկացման մասին:

Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին Քաղաքային տնտեսության բաժնի կողմից կազմակերպել շրջայց և ուսումնասիրել սեզոնային բարեկարգման համաքաղաքային աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանի գրությանը համապատասխան քաղաքում գործող մասնավոր կազմակերպությունների կողմից իրենց հարակից տարածքներում շաբաթօրյակների անցկացման արդյունքները:

 Շարունակելով սեզոնային բարեկարգման համաքաղաքային աշխատանքների թեման` քաղաքապետը հատուկ ընդգծեց, որ  բարեկարգման աշխատանքները կանաչապատումից և աղբի տեղափոխումից բացի ենթադրում են նաև քաղաքի ճարտարապետական միջավայրը խաթարող տարրերի վերացումը, այդ թվում` անօրինական կառույցների և գովազդի:

Քաղաքապետը կրկին անգամ նշեց, որ քաղաքի ճարտարապետական և գեղագիտական տեսքի խաթարման փաստերը պետք է արձանագրվեն և դրանց վերաբերյալ ձեռնարկվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին այսօր ևեթ ցուցադրական կերպով իրականացնել Բաղրամյան փողոցի մայթի վրա անօրինական կառուցված աստիճանների ապամոնտաժումը:

Քննարկվեց նաև սիզամարգերի խնամքի իրականացման համար անհրաժեշտ սարքավորման ձեռքբերման հարցը:

3-րդհարցիվերաբերյալ`

Քննարկվեցին փոսալցումների աշխատանքների կազմակերպման ընթացակարգային հարցեր:

4-րդհարցիվերաբերյալ`

Քաղաքապետը նշեց, որ քաղաքապետարանը պետք է ապահովի իր մասնակցությունը քաղաքում իրականացվող խմելուջրագծերիվերանորոգման աշխատանքներին:  Շինարարական աշխատանքների ընթացքում քանդվում են փողոցների ասֆալտե ցածկույթը, որը ենթակա է վերանորոգման աշխատանքներն իրականացնող կազմակերպության կողմից, ուստի քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին չափագրել փողոցների վերականգնման ենթակա հատվածքների մակերեսը:

5-րդհարցիվերաբերյալ`

Մայիսյան տոներին նվիրված համաքաղաքայինմիջոցառումների կազմակերպման և անցկացման որակը քաղաքապետը գնահատեց որպես ցանկալի որակին չհամապատասխանող: Քաղաքապետը նշեց, որ միջոցառման պարտադիր բաղադրիչներից են նաև դրա մասսայականությունը և դիտարժանությունը, որը պետք է ապահովել:

 Քաղաքապետը նշեց, որ անհրաժեշտություն է հասունանացել համաքաղաքային միջոցառումների կազմակերպման պատասխանատվությունը հանձնարարել համապատասխան հանձնաժողովին:

Քաղաքապետն ավելացրեց, որ կարևոր է նաև միջոցառումների լուսաբանումը` որպես քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ հանրության համար տեղեկատվության ապահովման ձև: Այս խնդրի առնչությամբ քաղաքապետն իր դժգոհությունը հայտնեց քաղաքապետարանի լրատվութական աշխատանքներից:  Քաղաքապետը նշեց, որ բավարար չեն  քաղաքապետարանի պաշտոնական և ոչ պաշտոնական կայքերի վարման աշխատանքները, և հանձնարարեց Կ.Մկրտչյանին բացատրել համապատասխան աշխատակցին այս աշխատանքների էությունը :

6-րդհարցիվերաբերյալ`

Քաղաքապետը հանձնարարեց Հ.Գասպարյանին տեղեկացնել իրեն ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի ավարտման և կենսաթոշակի անցնելուց առնվազն 1 շաբաթ առաջ` հանձնարարականի հսկողությունը դնելով Կ.Մկրտչյանի վրա:

Քաղաքապետը հանձնարարեց Ա.Գրիգորյանին ՀՈԱԿ-ների ղեկավարների կողմից համատեղ աշխատանքի ընթացքում կամայական դրսևորումների և նրանց հետ անհամաձայնություններ ունենալու դեպքում` գործել օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համաձայն: Քաղաքապետը հանձնարարեց Ա.Գրիգորյանին ավարտել թիվ 3 նախակրթարանում անցկացվող աուդիտորական ուսումնասիրությունները:

Քաղաքապետը հանձնարարեց Կ.Մկրտչյանին ընթացք տալ Վ.Սամուելյանի անվան մշակութի տան աշխատակիցների միջև անախորշության լուծման վերաբերյալ իր հանձնարարականին` առաջին հերթին խնդրի մասնակիցներից գրավոր բացատրություններ վերցնելով:

 

Քաղաքապետն իր խստագույն դժգոհությունը հայտնեց քաղաքապետարանի առանձին  աշխատակիցների կողմից հանձնարարականների թերակատարման, դրանց ժամկետների խախտման վերաբերյալ: Քաղաքապետն ընդգծեց, որ իր կողմից հնչեցրած անհանգստությունները քննարկվող խնդիրների վերաբերյալ պետք է ընդունվեն ի կատարումն ոլորտի պատասխանատուների կողմից և զեկուցվեն արդյունքների մասին: Քաղաքապետն նշեց նաև, որ ոլորտի պատասխանատուները պետք է տիրապետան իրենց ոլորտի խնդիրներին և լուծում տան դրանց աշխատանքային կարգով` չսպասելով քաղաքապետի մոտ դրա հատուկ բարձրաձայնմանը: 

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner