Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 հոկտեմբերի 2021 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԷԴԳԱՐ ԱՓՈՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Նորիկի Վարագյանս ուսումնասիրելով  Էդգար Ափոյանի (անձնագիր` AR 0493897, տրված 26.10.2017թ., 005-ի կողմից) նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը

Պարզեցի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչ Էդգար Ափոյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Շահումյան 3-րդ նրբանցք  13 հասցեում գտնվող  հողամասում  առանց օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվության իրականացրել է շինարարական աշխատանքներ, ինքնակամ կերպով կառուցել է բնակելի տուն:

Ելնելով  վերոգրյալից և հաշվի առնելով, որ վերոհիշյալ արարքի համար պատասխանատվություն է նախատեսված Հայաստանի Հանրապետության  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, ինչպես նաև ղեկավարվելով  ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխի դրույթներով

Որոշում եմ՝

1.     Էդգար Ափոյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի  համաձայն ենթարկել վարչական պատասխանատվության: Նշանակել տուգանք 200.000 (երկու հարյուր հազար)  դրամի չափով:

2.     Սույն որոշման մասին 3օրյա ժամկետում իրազեկել Էդգար Ափոյանին:

3.    Տուգանքը վճարել սույն որոշումն ստանալուց հետո 15օրյա ժամկետում 900205101216 հաշվեհամարին:

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

5.     Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71–րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:

6.       Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner