Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Գնել Վահրիչի Ավայանի 2024 թվականի մարտի 28-ի N 1759 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ գյուղում Վայրիչ Ավագի Ավագյանին (ծնված 1930թվականի սեպտեմբերի 18-ին), Վարդանուշ Գարեգինի Ավայանին (ծնված 1930թվականի փետրվարի 02-ին) և Գնել Վահրիչի Ավայանին (ծնված 1963 թվականի մայիսի 26-ին) 1991 թվականի մայիսի 15-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 10 որոշմամբ հատկացված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում գտնվող 08-079-0023-0014 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Մեծ Մանթաշ, 6-րդ փողոց, 24 հողամաս հասցեն: