Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 փետրվարի 2020 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱԿՈԲՅԱՆ ՓՈՂՈՑ 23 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԲԵՐՏ ԼՅՈՒԴՎԻԳԻ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել լիազորված անձ Հրանտ Շահենի Ղազոյանի(ծնված 11 ապրիլի 1965 թվական) 15 նոյեմբերի 2019 թվականի N 2951 դիմումը:

    Արթիկ քաղաքի Հակոբյանփողոց 12 հասցեում գտնվող 08-002-0130- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 665,6քմ մակերես, որը ընդհանուր օգտագործման է Ռիտա Գրիգորյանի հետ, որից 225,0քմ մակերեսով հողամասը Ալբերտ Լյուդվիգի Թևանյանի (ծնված 09 հոկտեմբերի 1949 թվական) սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից  օգտագործվող 107,8քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: 

     Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /28 սեպտեմբերի 1989 թվականի տեխնիկական անձնագիր/ Ալբերտ Լյուդվիգի Թևանյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով                        

                                                                                                            ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 

     1.Արթիկ քաղաքի Հակոբյան փողոց 12 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել  հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Հակոբյան փողոց 23:         

     2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  Հակոբյան փողոց 23 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ալբերտ Լյուդվիգի Թևանյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 225,0քմ մակերեսով հողամասին կից 107,8քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 665,6քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որը ընդհանուր օգտագործման է Ռիտա Գրիգորյանի հետ:       

    3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

    4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի պետի ժ/պ` Գագիկ Քարտաշյանի վրա:

    5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner