Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 սեպտեմբերի 2020 թ.

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՓՈՂՈՑ 15/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԱԶԴԱՏ ԵՐՎԱՆԴԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վարազդատ Երվանդի Մկրտչյանի (ծնված 27 ապրիլի 1945 թվական) 22 մայիսի 2020 թվականի  թիվ 1095 դիմումը: 

       Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Արթիկ քաղաքի Հոկտեմբերյան փողոց 15 հասցեում 08-002-0164- կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,0900 հա, ըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է, որը օգտագործում է Վարազդատ Երվանդի Մկրտչյանը: 0,0900 հա մակերեսով հողամասը առկա  շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց  սեփականության իրավունքով

      Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 17 օգոստոսի 2020 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր սեղանամատյան 1978/ և Վարազդատ Երվանդի Մկրտչյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու  մասին>> 912-ն որոշման 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով            

                                                                                                           ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

     1.Արթիկ քաղաքի Հոկտեմբերյան փողոց 15 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Գրիգոր Լուսավորիչ փողոց 15/2:         

    2.Վերականգնել Վարազդատ Երվանդի Մկրտչյանի հողօգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Գրիգոր Լուսավորիչ փողոց 15/2 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0900 հա մակերեսով  հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,0900 հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների  նկատմամբ:

    3.Հողամասում առկա շենք-շինությունները, որոնք կառուցվել են 2001 թվականից հետո ճանաչել ինքնակամ:

   4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:

   6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner