Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 17-րդ կետով, 18-րդ կետի <<բ>> ենթակետով և հաշվի առնելով Կարեն Լևիկի Ստեփանյանի (ծնված 24 մայիսի 1972 թվական) 22 հունվարի 2021 թվականի N 123 դիմումն
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արթիկ համայնքի Գարեգին Նժդեհի փողոց 1/4 հասցեում գտնվող քաղաքացի Կարեն Լևիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0138-կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 48,44քմ մակերեսով խանութը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ
վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Սահմանել, որ սեփականատերը
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 106568 (հարյուր վեց հազար հինգ հարյուր վաթսուն ութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: