Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 սեպտեմբերի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 19/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԼՄԻՐԱ ԱՂԱՍՈՒ ԲՄԲՈՒԼՅԱՆԻ, ԱՐԵՎԻԿ ԳՆԵԼԻ ԲՄԲՈՒԼՅԱՆԻ, ԻՐԻՆԱ ԳՆԵԼԻ ԲՄԲՈՒԼՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԻՆԵ ԳՆԵԼԻ ԲՄԲՈՒԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 22 ՄԱՐՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 97-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Էլմիրա Աղասու Բմբուլյանի  (ծնված 14 մարտի 1961 թվականի), Արևիկ Գնելի Բմբուլյանի  (ծնված 27 օգոստոսի 1983 թվականի), Իրինա Գնելի Բմբուլյանի  (ծնված 03 մայիսի 1989 թվականի)  և Նարինե Գնելի Բմբուլյանի (ծնված 09 սեպտեմբերի 1993 թվականի)  12 ապրիլի 2012 թվականի  N 342 դիմումը:

    Արթիկ համայնքի Հոկտեմբերյան  թիվ  27 հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի կազմում է 286,46 քմ, որից 36,89 քմ մակերեսով հողամասը  Էլմիրա Աղասու Բմբուլյանի, Արևիկ Գնելի Բմբուլյանի, Իրինա Գնելի Բմբուլյանի  և Նարինե Գնելի Բմբուլյանի  սեփականության իրավունքով պատկանող հողամասն է, որի վրա առկա են ինքնակամ շինություններ:

   Սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից օգտագործվող  249,57 քմ մակերեսով, որի վրա  առկա են ինքնակամ շինություններ:

    Ուսումնասիրելով դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականը, հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում և  ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով,  <<Նորմատիվիրավական ակտերի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին  մաս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական  բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության,անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման,հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին»   հ.2387-Ն որոշմամբ.                 

                                                                               ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.  Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2019 թվականի մարտի 22-ի <<Արթիկ համայնքի Գր. Լուսավորիչ 2-րդ նրբանցք  թիվ  19/1 հասցեի  բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների  նկատմամբ  Էլմիրա Աղասու Բմբուլյանի, Արևիկ Գնելի Բմբուլյանի, Իրինա Գնելի Բմբուլյանի  և Նարինե Գնելի Բմբուլյանիգույքային իրավունքները վերականգնելու  մասին>>  N 97-Ա  որոշումը:

2.  Արթիկ համայնքի Հոկտեմբերյան  թիվ  27  հասցեի  բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Գր. Լուսավորիչ 2-րդ նրբանցք  19/1   հասցեն:

3. Էլմիրա Աղասու Բմբուլյանին, Արևիկ Գնելի Բմբուլյանին, Իրինա Գնելի Բմբուլյանին  և Նարինե Գնելի Բմբուլյանինսեփականության իրավունքով պատկանող 36,89քմ մակերեսով հողամասի վրա առկա   31,03 քմ մակերեսով շինությունները ճանաչել օրինական:

4. Ճանաչել Էլմիրա Աղասու Բմբուլյանի, Արևիկ Գնելի Բմբուլյանի, Իրինա Գնելի Բմբուլյանի և Նարինե Գնելի Բմբուլյանի սեփականության իրավունքը կից ավել օգտագործվող 249,57 քմ մակերեսով հողամասի և նրա վրա առկա շինությունների նկատմամբ:

5. Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին քաղաքացիներին պաշտոնապես իրազեկելու հաջորդ օրվանից:       

7.Սույն որոշման կատարման կազմակերպումը, պատասխանատվությունն ու հսկողությունը դնել Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ  տնտեսության բաժնի պետ՝ Ս.Տեր-Կարապետյանի վրա:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner