Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 սեպտեմբերի 2018 թ.

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ ՓՈՂՈՑ 12 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԻԳՈՐ ԿՈՐՅՈՒՆԻ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել լիազորված անձ Մարտունիկ Բագրատի Քոչարյանի (ծնված 03.06.1986թ.) 11.09.2018թ. թիվ 2145 դիմումը: 

   Արթիկ քաղաքի ,,Կոմիտաս,,  թաղամասի թիվ ժ կվարտալի թիվ 8 հասցեում 08-002-0094-0015 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է 671,7քմ, որից 400,0քմ մակերեսով հողամասը Գրիգոր Կորյունի Համբարյանի (ծնված 06 օգոստոսի 1963 թվական)սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Սեփականության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 271,7քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

   Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /Արթիկի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 08 նոյեմբերի 1996 թվականի թիվ 11 որոշում/ Գրիգոր Կորյունի Համբարյանիբնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ՀՀ կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու  մասին>> 912-ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 1.Արթիկ քաղաքի ,,Կոմիտաս,,  թաղամասի թիվ ժ կվարտալի թիվ 8  հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել  հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Ստեփան Զորյան փողոց  12:         

 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Ստեփան Զորյան փողոց 12 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գրիգոր Կորյունի Համբարյանի  հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով ձեռք բերված 400,0քմ մակերեսով հողամասին կից 271,7քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը  671,7քմ մակերեսով հողամասի  և մինչև 2001թ-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:   

3.Հողամասում առկա շենք-շինությունները, որոնք կառուցվել են 2001թ.-ից հետո ճանաչել ինքնակամ:

4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner