Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 42-րդ, 43-րդ կետերով և 53-րդ կետի բ)ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի թիվ 88-Ն որոշումովև հիմք ընդունելով Գագիկ Հովհաննեսի Կարախանյանի (ծնված 01 փետրվարի 1968 թվականին, անձնագիր N AS0576828, տրված 05 ապրիլի 2019 թվականին 028-ի կողմից) 12 մարտի 2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը /961370/
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Գագիկ Հովհաննեսի Կարախանյանին՝ պատկանող 12 մարտի 2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /961370/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք Անկախության փողոց 32 շենք 3 հասցեում գտնվող բնակարանի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակականի, որպես խանութ օգտագործելու նպատակով:
2.Գագիկ Հովհաննեսի Կարախանյանին 12 մարտի 2003 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Անկախության փողոց 32 շենք 3 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Անկախության փողոց 32 շենք 17 հասցեն: