Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 302
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 36-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱԳԻԿ ՔԱՐՏԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԱՀԱՐՈՆ ԱԼԲԵՐՏԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԹԵՐԱՅԻՆ ԽԱՆՈՒԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻն

Արթիկ համայնքի ղեկվարին է դիմել Ահարոն Սահակյանը, իրեն պատկանող մթերային խանութի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,01946 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով օտարելունպատակով:Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ մթերային խանութի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության0,01946 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել Ահարոն Սահակյանին:

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ ենթակետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 9-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման  վարչության 27 հունիսի 1997 թվականի թիվ 4557 սեփականաշնորհման պայմանագիրը՝ Ահարոն Սահակյանի 2021թվականի ապրիլի 12-ի թիվ 771 դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին                                         

                                                              ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից Ահարոն Ալբերտի Սահակյանին  պատկանող մթերային խանութի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,01946 հա մակերեսով հողամասն /կադաստրային ծածկագիր 08-002-0131-/ ուղղակի վաճառքով Ահարոն Սահակյանին օտարելու առաջարկությանը:

2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 810 դրամ:

3.Պարտավորեցնել Ահարոն Սահակյանին համայնքապետարանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր, որի վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել Ահարոն Սահակյանի հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 9 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՔԱՐՏԱՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner