Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 հունիսի 2017 թ.

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 59 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՄ ՕԳԴԵՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ Արամ Օգդենի Մարգարյանի (ծնված 10.06.1962թ.)  15.05.2017թ.  թիվ  1273 դիմումը:

      Արթիկ համայնքի Սայաթ-Նովա փողոց 59 հասցեում գտնվող  08-002-0152- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 874,8քմ, որից 702,0քմ. մակերեսով հողամասը Արամ Օգդենի Մարգարյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 172,8քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:

 

       Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թվականը, /27.07.1987թ.-ի տեխնիկական անձնագիր/  Արամ Օգդենի Մարգարյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ2387-Ն որոշմամբ,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

  1. Արթիկ համայնքի  Սայաթ-Նովա փողոց 59 բնակելի տանը տրամադրել  հասցե  ՀՀ Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Տուֆագործների փողոց 59:         
  2. Վերականգնել Արթիկ համայնքի, Տուֆագործների փողոց 59 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արամ Օգդենի Մարգարյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 702,0քմ մակերեսով հողամասին կից 172,8քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը  874,8քմ մակերեսով հողամասի  և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
  3. Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
  4. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի  քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ  տնտեսության բաժնի պետ` Սեյրան Ղռաթյանի վրա:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner