Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի <<բ>> և <<ե>> ենթակետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ է՝
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2018թվականի պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 61.98տոկոսի չափով՝ 410000 (չորս հարյուր տաս հազար) դրամ:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի ,,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին’’ թիվ 56-Ա որոշումը:
Նիստին ներկա ավագանու անդամներ` 14 |