Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանս՝ ուսումնասիրելով Սոյրաբ Ռաֆայելի Ղռաթյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը
Պարզեցի
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի 2-րդ տան բնակիչ Սոյրաբ Ռաֆայելի Ղռաթյանը ինքնակամ զավթել է Արթիկի համայնքապետարանի հետնամասում գտնվող համայնքապատկան հողամասը և չի վերացրել հետևանքները:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ վերոհիշյալ արարքի համար պատասխանատվություն է նախատեսված Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով, ինչպես նաև ղեկավարվելով ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխի դրույթներով
Որոշում եմ՝
1. Սոյրաբ Ռաֆայելի Ղռաթյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական պատասխանատվության: Նշանակել տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) դրամի չափով:
2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել Սոյրաբ Ղռաթյանին:
3. Տուգանքը վճարել սույն որոշումն ստանալուց հետո 15օրյա ժամկետում 900205101216 հաշվեհամարին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: