Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հոկտեմբերի 2019 թ.

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ 70 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՂՈՒՇ ԱՐՇԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ Հեղուշ Արշակի Խաչատրյանի (ծնված 03 սեպտեմբերի 1938 թվական) 07  հոկտեմբերի 2019 թվականի N 2552 դիմումը: 

   Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Իսահակյան փողոց 70 հասցեում 08-002-0057-0035 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է  400,0քմ  (չեն պահպանվել հողհատկացման քաղաքաշինական փաստաթղթերը), որը օգտագործում է Հեղուշ Արշակի Խաչատրյանը: 400,0 քմ մակերեսով հողամասը առկա  շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց  սեփականության իրավունքով:        

     Քանի, որ չի պահպանվել հողհատկացման փաստաթղթերը, հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը և /ըստ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային կոմիտեի 30/09/2019 թվականի N ԱՏ-30092019-08-0723 էլեկտրոնային շտեմարանի/ Հեղուշ Արշակի Խաչատրյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով,    29-րդ կետի դ) և 53-րդ կետի  բ) ենթակետերով

                                                                                                      ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

   1.Արթիկ համայնքի Իսահակյան փողոց 70 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Իսահակյան փողոց 70:         

   2.Վերականգնել Հեղուշ Արշակի Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը Իսահակյան փողոց 70 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 400,0քմ մակերեսով  հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 400,0քմ մակերեսով հողամասի  և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 

   3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի պետ`  Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner