Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռաֆիկ Կարապետի Թորոսյանի (ծնված 17 նոյեմբերի 1941 թվականին) 05 սեպտեմբերի 2019 թվականի N 2220 դիմումը:
Արթիկ քաղաքի Կոմերիտմիության փողոցում գտնվող 08-002-0118- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 900,0քմ, որից 600,0քմ մակերեսով հողամասը Ռաֆիկ Կարապետի Թորոսյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 300,0քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /գույքային թերթ 17 հոկտեմբերի 1975 թվականի/ Ռաֆիկ Կարապետի Թորոսյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արթիկ քաղաքի Կոմերիտմիության փողոցում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Աղաքարյան փողոց 1-ին նրբանցք 15:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Աղաքարյան փողոց 1-ին նրբանցք 15 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռաֆիկ Կարապետի Թորոսյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600,0քմ մակերեսով հողամասին կից 300,0քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 900,0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: