Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 փետրվարի 2020 թ.

ՀԱՅԿ ԵՐՋԱՆԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Հայկ Երջանիկի Հակոբյանը (ծնված 28 հունիսի 1964թվականին, անձնագիր AK 0451164 տրված 25 փետրվարի 2010 թվականին 028-ի կողմից) դիմել է Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանին համայնքի Բաղրամյան փողոց 10/13 հասցեում իր սեփականությունը հանդիսացող՝ 0.01591 հա մակերեսով հողամասի  նպատակային նշանակությունը փոփոխելու համար:

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի       35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 10-րդհոդվածի 3-րդ մասով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 25-րդկետի 2-րդենթակետով,13-րդ կետով, <<Քաղաքաշինությանմասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 14.3 հոդվածի 12-րդ և 14-րդմասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22 N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակաման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 18-ի  N 1/փ-29 դրական եզրակացությունը և Արթիկ համայնքի ավագանու 2019թվականի հոկտեմբերի 10-ի N40-Ա որոշումը                                                                     

                                                                                                             ՈՐՈՇՈՒՄԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԱրթիկի քաղաքային համայնքիԲաղրամյան փողոց 10/13 հասցեում գտնվող ՀայկՀակոբյանի և Անահիտ Հակոբյանի սեփականությունը հանդիսացող՝ 0.01591 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողը /կադաստրային ծածկագիր` 08-002-0040-0159/ փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման  գործառնական նշանակության հողի, այդ հողամասում առկա շինությանը բազմաֆունկցիոնալ առևտրի սրահ գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2.Հողամասի նպատակային ևգործառնականնշանակություններիփոփոխությունըպետական գրանցում ստանալուց  հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:

                            

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner