Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հունիսի 2017 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՇԱՅԻ ՀԱՋԱԹՅԱՆԻՆ ՕԳՆԱԿԱՆ (ՊԱՏՐՈՆ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանս, ուսումնասիրելով համայնքի անդամ Անդրանիկ Սաշայի Հաջաթյանի դիմումը իր մոր՝ վատառողջ Գյուլնարա Սողոմոնի Գասպարյանի նկատմամբ օգնական  (պատրոն) նշանակելու մասին.

ՊԱՐԶԵՑԻ՝

Արթիկ համայնքի բնակիչ Անդրանիկ Սաշայի Հաջաթյանի մայրը՝ Գյուլնարա Սողոմոնի Գասպարյանը /ծնված 08.02.1937թ./ երկար ժամանակ վատառողջ լինելու պատճառով չի կարողանում ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները: Գյուլնարա Սողոմոնի Գասպարյանը տառապում է ստորին վերջույթների և հոդերի հիվանդություններով (ձախ սրունքի ոսկրերի դիոֆիզոր, կոտրվածք և հոդերի բորբոքում), դժվարությամբ է կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և կարիք ունի կողմնակի անձի խնամքի:       

 Անդրանիկ Սաշայի Հաջաթյանը/ծնված 21.08.1972թ./ բնակվում է իր մոր հետ  Արթիկ համայնքի, Աբովյան փողոց, շենք 8, բնակարան 9 հասցեում: Գյուլնարա Սողոմոնի Գասպարյանը տվել է գրավոր համաձայնություն այն մասին, որ իր որդին` Անդրանիկ Սաշայի Հաջաթյանն իր նկատմամբ ճանաչվի օգնական  (պատրոն):       

 

 Հաշվի առնելով վերը  շարադրվածը և այն, որ Անդրանիկ Սաշայի Հաջաթյանիպահանջը բխում է օրենքից, ղեկավարվելով  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդհոդվածի 2-րդ մասի 2-րդկետով,  «Խնամակալության և հոգաբարձության մարմինների մասին» կանոնադրության 3-րդ բաժնի 13-րդ մասի 3-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության  հանձնաժողովի  դրական  եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

     1.Գյուլնարա Սողոմոնի Գասպարյանի  նկատմամբ սահմանել պատրոնաժ:

 

     2.Պատրոն /օգնական/  նշանակել նրա տղային՝ Անդրանիկ Սաշայի  Հաջաթյանին:     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner