Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 278
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 68-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԱՅԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱԺՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով և 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ Է`

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2017թվականի բյուջեի այլ մշակութային կազմակերպություններ բաժնի ,,Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ’’ (4239) հոդվածում նախատեսված գումարից կատարել հետևյալ հատկացումներ` ընդամենը 6550000 (վեց միլիոն հինգ հարյուր հիսուն հազար) դրամ.

1)     Հայկական բանակի օր -200000 (երկու հարյուր հազար) դրամ

2)    Կանանց միջազգային օր -  300000 (երեք հարյուր  հազար) դրամ

3)    Մայրության,  գեղեցկության և սիրո օր – 50000 (հիսուն հազար) դրամ

4)    Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր –200000 (երկու հարյուր հազար) դրամ

5)    Հաղթանակի և խաղաղության տոն – 250000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ

6)    Երեխաների  իրավունքների պաշտպանության օր – 300000 (երեք հարյուր հազար) դրամ

7)    Հանրապետության տոն – 200000 (երկու հարյուր հազար) դրամ

8)    Անկախության տոն-200000(երկու հարյուր հազար) դրամ

9)    Ուսուցչի օր-100000 (մեկ հարյուր հազար) դրամ

10)  Քաղաքի օր -2000000 (երկու միլիոն) դրամ

11)   Ամանոր – 2500000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) դրամ

12)  Զորակոչի կազմակերպման համար  - 250000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017թվականի հունվարի 1-ից:

 

Նիստին ներկա ավագանու անդամներ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner