Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անուշավան Գրիգորյանի 2025 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 5287 դիմումը: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում գտնվող հողամասի սահմանները ճշտելու, նպատակային նշանակությունները համապատասխանեցնելու մասին: Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ տրված թիվ ԱՏ-05092025-08-1393 տեղեկանքը։ Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 0․12893 հա:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում գտնվող 08-014-0115-0072 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը 0․12893 հա:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Անուշավան գյուղում գտնվող 08-014-0115-0072 կադաստրային ծածկագրով հողամասի տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ սկզբնական վիճակի փոփոխության չեն ենթարկվել:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը: