Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 26-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2020 թվականի N 26-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,     34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝

1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները

1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի<<Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4251) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<13047820 տասներեք միլիոն քառասունյոթ հազար ութ հարյուր քսան>> թվով և բառերով; 

2) Փողոցների լուսավորում բաժնի <<Էներգետիկ ծառայություններ>> (4212) հոդվածում գրված <<7000000 յոթ միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<8200000 ութ միլիոն երկու հարյուր հազար>> թվով և բառերով:

3) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի <<Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>>  (4252) հոդվածում գրված <<1600000 մեկ միլիոն վեց հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել  <<1885000 մեկ միլիոն ութ հարյուր ութանասունհինգ հազար>> թվով և բառերով:

4) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնի  <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածում գրված <<2505000 երկու միլիոն հինգ հարյուր հինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<3655000 երեք միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար>> թվով և բառերով:

5) Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի <<Կենցաղային և սննդի նյութեր>> (4267) հոդվածում գրված <<950000 ինը հարյուր հիսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<3950000 երեք միլիոն ինը հարյուր հիսուն հազար>> թվով և բառերով:

6) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<93331700 իննսուներեք միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար յոթ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<74648880 յոթանասունչորս միլիոն վեց հարյուր քառասունութ հազար ութ հարյուր ութանասուն>> թվով և բառերով:


Կողմ -8

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀԱՐՈՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner