Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 74-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 նոյեմբերի 2021 թվականի N 74-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 04-Ի N 12 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին   

  ՈՐՈՇՈՒՄ  Է`

         Հաստատել նիստի հետևյալ օրակարգը

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի  դեկտեմբերի 23-ի թիվ 76-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին:

/զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/

2.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) բաժնում նախատեսված գումարից հատկացում կատարելու մասին:

/զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/

3.    Արևհատ Ալբերտի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային  և  գործառնական նշանակությունը փոփոխելու  մասին: /զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/

4.    Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մանթաշի խճուղի 28 հասցեում գտնվող «հայկական խոհանոց» ճաշարանի զբաղեցրած և սպասարկող հողամասի նկատմամբ «Վահ-նար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատույց օգտագործման իրավունքը վերականգնելու և նույն հողամասի նկատմամբ «Վահ-նար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքը ճանաչելու մասին:

/զեկուցող՝ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան/

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 8 անդամներ՝


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner