|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 սեպտեմբերի 2016 թվականի N 48-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ <<ԱՐԹԻԿԻ ԹԻՎ 1 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21, 26 կետերով, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի № 1 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի № 1 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության նոր կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել 2013թվականի սեպտեմբերի 6-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Արթիկի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին>> թիվ 255 որոշման 3-րդ կետը:
|
Կողմ -8 ԱՋԱՄՕՂԼՅԱՆ ԱՐՄԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԵՆՈՔ ՇԱՔԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|