Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 292-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2017 թվականի N 292-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ 10/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-ն որոշումով

         ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

     1.Արթիկ համայնքի  Կամոյի փողոց  10/3  հասցեում գտնվող, քաղաքացի Արթուր  Վոլոդյայի Հովսեփյանին /անձնագիր  AK 0391178 տրված  028-ի  կողմից 29.10.2009թ-ին/  կողմից համայնքապատկան 0,00807հա մակերեսով հողատարածքում կառուցված (անշարժ գույքի նկատմամբիրավունքների պետական գրանցման վկայական  N 02102017-08-0030, տրված 02.10.2017թվականին) ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված 23,21քմ արտաքին մակերեսով խոհանոցի,  10,0քմ արտաքին մակերեսով օժանդակ շինության  և 1,9քմ մակերեսով պարիսպների գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցները համարել համայնքի սեփականությունը և այն ճանաչել օրինական:  

    2.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված  խոհանոցը,օժանդակ շինությունը, պարիսպները  և հողամասը ՀՀ կառավարության 912-ն որոշման կարգի 35-րդ կետով սահմանված գներով գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ քաղաքացի Արթուր Վոլոդյայի Հովսեփյանին: 

1.     Ընդունել ի գիտություն, որ

       1) Կառույցի պահպանումը  չի խախտում  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի  նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:

      2)  Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային գոտիներում,  կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերին ու կանոններին էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտի իրավունք:

          Սահմանել, որ սեփականատերը

    3. Սույն որոշման ընդունման օրվանից 30-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի հաշվե համարին՝ 900205101125 հաշվին պետք  է վճարի ՀՀ կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման     35-րդ կետի գ) և ե) ենթակետերով սահմանված 77250 (յոթանասուն յոթ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝   շինության օրինականացման վճարը և   Արթիկի  համայնքի   բյուջեի   900205101307  հաշվին՝  65370 (վաթսուն հինգ հազար երեք հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ հողի վաճառքի վճարը:
   4. Իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների
  պետական գրանցման հետ կապված վճարներն  ու  տուրքերը:

  30-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ  սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

  Համայնքապետարանի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր, որի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարել քաղաքացու հաշվին:

 

  5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner