Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 5-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2017 թվականի N 5-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 54-րդ հոդվածի 2-րդ մասով,  <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետով, 5-րդ մասով և հիմք ընդունելով 2016 թվականի դեկտեմբերի 16-ի  «Տեղականտուրքերիեվ վճարներիմասին»ՀայաստանիՀանրապետության օրենքում կատարված փոփոխությունները, համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

    1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 66-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ  լրացումներն ու փոփոխությունները

   1)  Գույքահարկ համայնքի վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար տողում գրված <<10113100 տաս միլիոն մեկ հարյուր տասներեք հազար մեկ հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<10144800 տասը միլիոն մեկ հարյուր քառասունչորս հազար ութը հարյուր>> դրամ թվով և բառերով:

  2)  Հողի  հարկ համայնքի վարչական տարածքներում գտնվող հողի համար տողում գրված <<3642500 երեք միլիոն վեց հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<3647600 երեք միլիոն վեց հարյուր քառասունյոթ  հազար վեց հարյուր>> դրամ թվով և բառերով:

  3) Գույքահարկ փոխադրամիջոցների համար տողում գրված 42179000 (քառասուներկու միլիոն մեկ հարյուր յոթանասունինը հազար) դրամ թիվը և բառերը փոխարինել 43544500 (քառասուներեք միլիոն հինգ հարյուր քառասունչորս հազար հինգ հարյուր) դրամ թվով և բառերով:

  4) Համայնքի տարածքում հիմնական շինությունների համար  նոր շենքերի, շինությունների շինարարության (տեղադրման) թույլտվության համար տողում գրված 45000 (քառասունհինգ հազար) դրամ թիվը և բառերը փոխարինել 75000 (յոթանասունհինգ հազար) դրամ թվով և բառերով:

  5) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման վերականգնման, արդիականացման աշխատանքներ կատարելու թույլտվության համար տողում գրված 2500 (երկու հազար հինգ հարյուր) դրամ թիվը և բառերը փոխարինել 4500 (չորս հազար հինգ հարյուր)  դրամ թվով և բառերով:

  6) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տողում գրված 2000 (երկու հազար) դրամ թիվը և բառերը փոխարինել 5000 (հինգ հազար)  դրամ թվով և բառերով:

  7) Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տողում գրված 570000 (հինգ հարյուր յոթանասուն հազար) դրամ թիվը և բառերը փոխարինել 665000 (վեց հարյուր վաթսունհինգ հազար)  դրամ թվով և բառերով:

  8) Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար տողում գրված 1652000 (մեկ միլիոն վեց հարյուր հիսուներկու հազար) դրամ թիվը և բառերը փոխարինել 2197500 (երկու միլիոն մեկ հարյուր իննսունյոթ  հազար հինգ հարյուր)  դրամ թվով և բառերով:

  9) Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների)  ծառայություն իրականացնելու թույլտվության համար տողում գրված 24000 (քսանչորս հազար) դրամ թիվը և բառերը փոխարինել 30000 (երեսուն  հազար)  դրամ թվով և բառերով:

  10) Համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տողում գրված 280000 (երկու հարյուր ութանասուն հազար) դրամ թիվը և բառերը փոխարինել 300000 (երեք հարյուր  հազար)  դրամ թվով և բառերով:

  11) Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տողում գրված 148000 (մեկ հարյուր քառասունութ հազար) դրամ թիվը և բառերը փոխարինել 292036 (երկու հարյուր իննսուներկու  հազար երեսունվեց)  դրամ թվով և բառերով:

 12) Համայնքի տարածքում ոգելից խմիչքների (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար տողում գրված 5824100 (հինգ միլիոն ութ հարյուր քսանչորս հազար մեկ հարյուր) դրամ թիվը և բառերը փոխարինել 5338000 (հինգ միլիոն երեք հարյուր երեսունութ հազար)  դրամ թվով և բառերով:

  13) Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ տողում գրված 6998000 (վեց միլիոն ինը  հարյուր իննսունութ հազար) դրամ թիվը և բառերը փոխարինել 6869500 (վեց միլիոն ութ հարյուր վաթսունինը  հազար հինգ հարյուր)  դրամ թվով և բառերով:

  14) Այլ գույքի վարձակալությունից մուտքեր  տողում գրված 352000 (երեք  հարյուր հիսուներկու հազար) դրամ թիվը և բառերը փոխարինել 3813800 (երեք միլիոն ութ հարյուր տասներեք  հազար ութ հարյուր)  դրամ թվով և բառերով:

   2.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 24-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 66-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային  մասում կատարել հետևյալ  լրացումներն ու փոփոխությունները

  1) Համայնքի պահուստային ֆոնդի <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<22670000 քսաներկու միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<22945000 քսաներկու միլիոն ինը հարյուր քառասունհինգ հազար երեք հարյուր>> դրամ թվով և բառերով:

  2) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> 4511 հոդվածում գրված <<113563500 մեկ հարյուր տասներեք միլիոն հինգ հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<117848500 մեկ հարյուր տասնյութ միլիոն ութ հարյուր քառասունութ հազար հինգ հարյուր>> դրամ թվով և բառերով:

  3) Նախադպրոցական կրթություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>>4511 հոդվածում գրված <<98798000 իննսունութ  միլիոն յոթ հարյուր իննսունութ հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<99138000 իննսունինը  միլիոն մեկ հարյուր երեսունութ հազար>> դրամ թվով և բառերով:

  4) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> 4511 հոդվածում գրված <<33773500 երեսուներեք միլիոն յոթ հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<33103500 երեսուներեք միլիոն մեկ հարյուր երեք հազար հինգ հարյուր >> դրամ թվով և բառերով:

  5) Փողոցներ լուսավորում բաժնի

ա. <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<6000000 վեց միլիոն>> դրամ թվով և բառերով:

 բ. <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<210000 երկու հարյուր տասը հազար>> դրամ թվով և բառերով:

  6) Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերի չպատկանող) բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> 4511 հոդվածում գրված <<21585000 քսանմեկ միլիոն հինգ հարյուր ութանասունհինգ հազար >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<47000000 քառասունյոթ միլիոն >> դրամ թվով և բառերով:

  7) Աղբահանում բաժնի <<Կոմունալ ծառայություններ>> 4213 հոդվածում գրված <<34000000 երեսունչորս միլիոն>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<5000000 հինգ միլիոն >> դրամ թվով և բառերով:

   8) Ճանապարհային տրանսպորտ բաժնի

ա. <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<200000000  քսան միլիոն >> դրամ թվով և բառերով:

բ. <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<689117.2  վեց հարյուր ութանասունինը հազար մեկ հարյուր տասնյոթ>> դրամ <<քսան>> լումա թվով և բառերով:

  9) Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արթիկի  տարածքային բաժնի <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածում գրված <<4700000 չորս միլիոն յոթ հարյուր հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<4714200 չորս միլիոն յոթ հարյուր տասնչորս հազար երկու  հարյուր>> դրամ թվով և բառերով:

  10) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի

ա. <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> 5113 հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<920000  ինը հարյուր քսան հազար>> դրամ թվով և բառերով:

բ. <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<80000 ութանասուն հազար >> դրամ թվով և բառերով:

  11) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի

   ա) <<էներգետիկ ծառայություններ>> 4212 հոդվածում գրված <<2200000 երկու միլիոն երկու հարյուր հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<2500000  երկու միլիոն հինգ հարյուր հազար >> դրամ թվով և բառերով:

  բ) <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> 4111 հոդվածում գրված <<66578800 վաթսունվեց միլիոն հինգ հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<70764600  յոթանասուն միլիոն յոթ  հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր>> դրամ թվով և բառերով:

  12) Դեֆիցիտը (պակասուրդը) տողում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել  <<27899117.2 քսանյոթ  միլիոն ութ հարյուր իննսունինը հազար մեկ հարյուր տասնյոթ >> դրամ <<քսան>>  լումա թվով  և բառերով:

 

 

        նիստին ներկա ավագանու անդամներ


Կողմ -9

ԱՍԱՏՐՅԱՆ ԱԼԻԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՎԱՐԱԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner