Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 70-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԵՅՐԱՆ ՂՌԱԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՐԱՉԻԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2003թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի   66-րդ  հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ  Է`

    1. Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից  Աբովյան փողոց 13/1 հասցեում գտնվող  Հրաչիկ  Խաչատուրի Հայրապետյանի սեփականությունը հանդիսացող հասարակական շինությանը  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27042017-08-0044, տրված 27 ապրիլի 2017թվականին) կից Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնք  Աբովյան փողոց 13/22 հասցեում գտնվող 11,2քմ մակերեսով հողամասը  (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15082017-08-0021, տրված 15 օգոստոսի 2017թվականին) որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել  Հրաչիկ  Խաչատուրի Հայրապետյանին:

    2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման  գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 810 դրամ:

 

Նիստին ներկա ավագանու անդամներ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner