Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 49-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 49-Ն


Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

     1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային  մասում կատարել հետևյալ փոփոխությունները

1)     Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի  <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<0 զրո>>  թիվը և բառերը փոխարինել <<990 000  ինը հարյուր իննսուն հազար>> թվով և բառերով: 

2)    Ճանապարհային տրանսպորտ բաժնի  <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> (5113) հոդվածում գրված <<10 821 000 տասը միլիոն ութ հարյուր քսանմեկ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<12 821 000  տասներկու միլիոն ութ հարյուր քսանմեկ հազար >> թվով և բառերով:

3)    Աղբահանում բաժնի  <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված <<0 զրո >>  թիվը և բառերը փոխարինել <<350 000  երեք հարյուր հիսուն հազար >>  թվով և բառերով:

4)    Փողոցների լուսավորում բաժնի <<Շենքերի և շինությունների շինարարություն>> (5112) հոդվածում գրված <<15 288 800 տասհինգ միլիոն երկու հարյուր ութանասունութ  հազար ութ հարյոր>>  թիվը և բառերը փոխարինել <<11 948 800  տասնմեկ միլիոն ինը  հարյուր քառասունութ հազար ոթ հարյուր>>  թվով և բառերով:

      Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 11 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner