| Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և ,,Տեղական տուրքերի և վճարների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին  ՈՐՈՇՈՒՄ Է`       1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի  ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վարձավճարների զեղչեր կիրառել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներին. 1) 100 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն` ա. երկկողմանի ծնողազուրկ  երեխաները  2) 50 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն` ա.  I  և  II  կարգի հաշմանդամության խումբ ունեցող  ծնողների երեխաները գ. միակողմանի ծնողազուրկ  երեխաները դ. երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները ե. Ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքների երեխաները՝  համայնքի ղեկավարի որոշմամբ      2. Զեղչերի կիրառման պատասխանատվությունը դնել տվյալ հիմնարկի տնօրենի վրա:      3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:             Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 12 անդամներ՝ |