Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետով, 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Գույքահարկ փոխադրամիջոցների համար մուտքերի պլանում գրված <<54 000 000 հիսունչորս միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<54 400 000 հիսունչորս միլիոն չորս հարյուր հազար>> թվով և բառերով:
2) Հողի հարկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար մուտքերի պլանում գրված <<3 800 000 երեք միլիոն ութ հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<4 000 000 չորս միլիոն >> թվով և բառերով:
3) Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարկիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների մուտքերի պլանում գրված <<5 357 100 հինգ միլիոն երեք հարյուր հիսունյոթ հազար մեկ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<5 354 100 հինգ միլիոն երեք հարյուր հիսունչորս հազար մեկ հարյուր >> թվով և բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ բաժնի <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>> (4112) հոդվածում գրված <<219 100 երկու հարյուր տասնինը հազար մեկ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<216 100 երկու հարյուր տասնվեց հազար մեկ հարյուր >> թվով և բառերով:
2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի
ա. <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<0 զրո >> թիվը և բառերը փոխարինել <<60 000 վաթսուն հազար >> թվով և բառերով:
բ. <<Մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածում գրված <<545 000 հինգ հարյուր քառասունհինգ հազար >> թիվը և բառերը փոխարինել <<1 345 000 մեկ միլիոն երեք հարյուր քառասունհինգ հազար>> թվով և բառերով:
գ. <<Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4251) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<350 000 երեք հարյուր հիսուն հազար >> թվով և բառերով:
դ. <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածում գրված <<2 505 000 երկու միլիոն հինգ հարյուր հինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<2 775 000 երկու միլիոն յոթ հարյուր յոթանասունհինգ հազար >> թվով և բառերով:
ե. <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված << 0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<970 000 ինը հարյուր յոթանասուն հազար >> թվով և բառերով:
3) Ճանապարհային տրանսպորտ բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում >> (5113) հոդվածում գրված <<20 000 000 քսան միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<11 068 800 տասնմեկ միլիոն վաթսունութ հազար ութ հարյուր>> թվով և բառերով:
4) Փողոցների լուսավորում բաժնի
ա. <<Շենքերի և շինությունների շինարարություն>> (5112) հոդվածում գրված <<10 251 000 տասը միլիոն երկու հարյուր հիսունմեկ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<14 500 000 տասնչորս միլիոն հինգ հարյուր հազար>> թվով և բառերով:
բ. <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<287 801.4 երկու հարյուր ութանասունյոթ հազար ութ հարյուր մեկ>> դրամ <<քառասուն լումա>> թիվը և բառերը փոխարինել <<900 001.4 ինը հարյուր հազար մեկ>> դրամ <<քառասուն լումա>> թվով և բառերով:
5) Համայնքի պահուստային ֆոնդի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<23 582 900 քսաներեք միլիոն հինգ հարյուր ութսուներկուհազար ինը հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<22 702 900 քսաներկու միլիոն յոթ հարյուր երկուհազար ինը հարյուր>> թվով և բառերով:
Նիստին ներկա ավագանու անդամներ` 9