Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<300000 երեք հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<1300000 մեկ միլիոն երեք հարյուր հազար>> թվով և բառերով:
2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ(այլ դասերին չպատկանող) բաժնի
ա/ <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<498000 չորս հարյուր իննսունութ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<4698000 չորս միլիոն վեց հարյուր իննսունութ հազար>> թվով և բառերով:
բ/ <<Մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1000000 մեկ միլիոն>> թվով և բառերով:
3) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<80118900 ութսուն միլիոն մեկ հարյուր տասնութ հազար ինը հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<73918900 յոթանասուներեք միլիոն ինը հարյուր տասնութ հազար ինը հարյուր >> թվով և բառերով: