<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամ բսահմանված կարգով 2019 թվականի նոյեմբերի 19-ին ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանում տեղի ունեցավ<<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>>ՊՀ-ի պատվերով <<Կոնստանտա Բիլդ>> ՍՊԸ կողմից մշակվող <<Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> ծրագրի շրջանակներում իրականացվող Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ:
Հանրային քննարկմանը մասնակցում էին <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի աշխատակիցներ, <<ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչներ, Արթիկի համայնքապետարանի աշխատակիցներ, Արթիկ համայնքում գործող կրթամշակութային ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներ, Արթիկ համայնքի բնակիչներ:
Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական, համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ Գ. Փթուկյանը մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ նախատեսվող գործունեության համար <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով հանրային քննարկումների անցկացում: Ապա խոսքը փոխանցեց <<ԲԾԻԳ>> ՊՀ-ի դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետ Է. Ոսկանյանին, ով մասնակիցներին ներկայացրեց ծրագրի համար մշակված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի նպատակը: Ներկաներին տեղեկացվեց ծրագրի ֆինանսական աղբյուրները, ծրագրի շահառու համայնքները, ծրագրի բաղադրիչները, ինչպես նաև նախատեսվող աշխատանքների իրականացման հիմնական առաջարկները և նախատեսվող գործունեության պլանավորած գործողությունները: Ապա խոսքը փոխանցվեց <<ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ>> ՍՊԸ-ի տնօրեն, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ Ա. Խաչատրյանին, ով ներկայացրեց, որ ծրագիրն ունի բնապահպանական ուղղվածություն, խորհդային տարիներին անխնա շահագործված և լքված քարհանքերի տարածքները վերածվելու են քաղաքի հարավ արևելյան հատվածում նախատեսվող 10 հա տարածքի վրա հանգստի գոտու և 30 հա անտառպուրակի, ինչի հիմնավորումը կար դեռևս 2007 թվականին մշակված Արթիկ համայնքի գլխավոր հատակագծով` այս տարածքում ստեղծել բուֆերային գոտի /անտառաշերտ/, որը կպաշտպանի քաղաքի բնակելի կառուցապատումը շահագործվող և վաղուց լքված հանքավայրերի փոշուց: